Բիզնես 

Հայաստանում գնաճը դուրս չի գա պետբյուջեում նախանշված գնաճի շրջանակներից

Մինչև տարեվերջ Հայաստանում գնաճը 2014թ. պետական բյուջեով նախանշված սահմանից չի անցնի: Այս մասին ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հավաստիացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին: «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մինչև տարեվերջ, իսկ տարեվերջին մնացել է 27 օր, Հայաստանում գնաճը 2014թ. պետական բյուջով նախանշված սահմանից չի անցնելու: Կառավարությունը մայիսին կներկայացնի հաշվետվությունը և դուք բոլորդ կհամոզվեք դրանում»,-  նշեց Սաֆարյանը:


Միևնույն ժամանակ, Պավել Սաֆարյանը նշեց, որ քանակապես այսօր հնարավոր չէ գնահատել, թե հաջորդ տարի ինչպիսին կլինի գնաճի ազդեցությունը տնտեսության վրա: «Բայց մենք ունենք բավականին ռեզերվներ, ունենք օրենսդրական լուծումներ` այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այդ մասին գրված է նաև պետական բյուջեի բացատրագրում, թե ինչ կլինի, եթե լինեն շեղումներ` թե տնտեսական, թե գնաճի առումով»,- ընդգծեց Սաֆարյանը:


Ազգային ժողովը վերսկսել է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Նույն շարքից