Ֆեյսբուք 

Հայ «աստղերը» այս օրերին օգտագործելով Քարդաշյան քույրերին փորձելու են ինքնահաստատվել

Կնյազ Սարոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Բոլոր այն հայ «աստղերը», ովքեր այս օրերին օգտագործելով Քարդաշյան քույրերին փորձելու են ինքնահաստատվել, պետք է ասել` սիրելիներս դուք ուղղակի ցույց եք տալիս ձեր «բեմի մարդ լինելու կաղությունը» ու էլի մի քանի բան, որի մասին շատ լավ գիտեք: Մի գուցե դուք էլ գեղեցիկ ու սեքսի եք, բայց Քիմի հետ համեմատած կա մի մեծ բաց:



Քիմը խելացի է և խորամանկ, ամեն մի քայլը անում է հաշվարկված ու գրագետ, մտածված ու արդյունք բերող, իսկ դուք ցավոք դեռ պետք է հաղթահարեք հայկական լավագույն թոփ տանյակների բարիերը: Իսկ դրա վրա դուք արդեն 10 և ավել տարիներ եք ծախսել: Թե ինչ արդյունքի եք հասել, դատեք ինքներդ: Մենք էլի կլսենք ձեր երգերը և կգանք ձեր համերգներին, բայց ամեն ինչի էությունը դրանից չի փոխվի: Լավ եղեք, մենք սպասում ենք ձեր նոր ԿԼԻՊՆԵՐԻՆ:

Նույն շարքից