Բիզնես 

«Հարավային հոսքի» փոխարեն դեպի Թուրքիա նոր գազատար կկառուցվի

«Հարավային հոսք» նախագծի փոխարեն դեպի Թուրքիա նոր գազատար է կառուցվելու, տեղեկացնում է Вести-ն:

 

Նոր խողովակաշարի համար գործելու է գազի ելքի նույն ելքի կայանը, որն օգտագործվելու էր «Հարավային հոսքի» համար, այդ մասին Անկարայում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը:

 

 

Դեպի Թուրքիա նոր գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 63 մլրդ խորանարդ մետր: Դրա 14 մլրդ խորանարդ մետրը չմիջնորդավորված հասնելու է Թուրքիային, իսկ մնացած ծավալը հասնելու է թուրք-հունական սահման:

 

Նոր նախագիծն սկսել է համարվել «Հարավային հոսքին» փոխարինող նախագիծ, երբ հայտնի է դարձել, որ ԵՄ-ն այն արգելափակում է, և «Հարավային հոսքն» իրականություն դառնալ չի կարող:

 

 

Ավելի վաղ «Հարավային հոսք» նախագծի դադարեցման մասին սենսացիոն հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անկարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Նույն շարքից