Բիզնես 

ՀԲ-ն կշարունակի աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանը

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարցերով պատասխանատու ղեկավար Ռանջիթ Լամեչին: ՀԲ-ի օժանդակությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման գործում բավականին նշանակալի է եղել: Հանդիպման մասնակիցները նշել են, որ համագործակցության 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որը հետագայում ևս ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլը:

 

ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի էներգետիկ համակարգի հետագա զարգացման և բարեփոխման: 

Նույն շարքից