Բիզնես 

ՀՀ-ում խաղատների համար երաշխիքային ավանդների պահանջներ կներդրվեն

Հայաստանի խաղատների համար երաշխիքային ավանդների մասով պահանջներ կներդրվեն: Համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստի ընթացքում: Երաշխիքային ավադները, որոնք խաղատների կազմակերպիչները պարտավոր են առնանձնացնել անմիջապես բացման ժամանակ, նախատեսված են շահումները վճարելու համար: Ինչ նշվում է, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի  փոփոխությունների նախագծում, երաշխիքային ավանդը ոչ մի այլ նպատակով չի կարող օգտագործվել:


Ֆինանսների նախարարությանը երաշխիքային ավանդի փոխանցման մասին փաստաթղթերը, որպես պարտադիր պայման, պետք է կցվեն խաղատունը բացելու համար անհրաժեշտ փաստաթղեթրի փաթեթին: Առանց ավանդի արգելված է խաղատների բացումը:


Նշենք, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքով` խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86% է:

Նույն շարքից