Ֆեյսբուք 

Ձեզ թույլ մի տվեք ասելու, թե ԼՈՒՅՍը տվյալ է խեղաթյուրում. Պատասխան՝ Գայանե Աբրահամյանին

Տիկին Gayane Abrahamyan, ես գնահատում եմ ձեր ակտիվ գործունեությունը որպես ավագանու անդամ, բայց եթե չեք կարողանում բյուջետային հին և նոր ծախսային հոդվածները համեմատել ձեզ թույլ մի տվեք ասելու, թե ԼՈՒՅՍը տվյալ է խեղաթյուրում (ձեր այդ հարցազրույցը ստորև
https://www.youtube.com/watch?v=SeK-iRHiAdk

Առաջին նկարում պատկերված է նոր ծախսային հոդվածը՝ ձեր հնչեցրած թվով՝ 6 մլրդ 989 մլն դրամ։

Երկրորդ նկարում պատկերված է նախորդ տարվա նույն հոդվածի գինը՝ 8մլրդ։ Համոզվելը շատ հեշտ է՝ նայեք հոդվածի կոդը՝ 2600։

Տարբերությունը կարող եք տեսնել ի օգուտ ում է։
Իսկ մեր հնչեցրած թվերի համեմատականը այլ դասերին չպատկանող ծախսերին է վերաբերում, որտեղ ևս հետընթաց ունենք։

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

Նույն շարքից