Հղիությունը մայրությանը պատրաստվելու գործընթաց է, որի ընթացքում ձևավորվում են և երեխան, և մայրը: Այս գործընթացը կարևոր է մոր համար այնքանով, որ նա կարողանա ճիշտ նախապատրաստվել իրեն սպասվող պատասխանատու դերին և որպես մայր կարողանա իր գործառույթները կատարել: Առանձնացվում են մայրությանը պատրաստվելու հիմնական 5 բլոկներ, որոնցից յուրաքանչյուրին պետք է պատշաճ ուշադրություն դարձնի ցանկացած կին, ով պատրաստվում է մայր դառնալ:
- Հուզական բաղադրիչ - կնոջ ինքնագիտակցությունը, նրա ունակությունը ապահովել հուզականության օպտիմալ մակարդակ, սթրեսակայունություն:
- Գնահատողական բաղադրիչ - մայրությանը սեփական պատրաստվածության ինքնագնահատական :
- Ճանաչողական /ինտելեկտուալ/ բաղադրիչ- գիտելիքներ և պատկերացումներ մայրության մասին, անձին առաջադրվող պահանջների մասին:
- Կամային բաղադրիչ- հնարավոր դժվարությունները հաղթահարելու ընդունակություն` ներառյալ ինքնավերահսկումը:
- Դրդապատճառային բաղադրիչ - վերաբերմունքը մայրությանը, ինքնակատարելագործման ձգտումը:
Սրանք հնարավորություն են տալիս ամփոփ կերպով պատկերացնել մայրությանը հոգեբանորեն պատրաստվելու քայլերը և օգնում են դա ավելի կազմակերպված ձևով անել` առանց որևէ կարևոր բան բաց թողնելու:
Հովսեփյան Սյուզաննա