Սուրճը մեկ անգամ չէ, որ հայտնվել է գիտնակակնների ուշադրության կենտրոնում: Վերջերս գիտնականները պարզել են, որ սուրճը բարձրացնում է տրամադրությունը և մարդուն լավատես է դարձնում, հաղորդում է "Интерновости"-ն: Այս եզրահանգմանը գիտնականները եկել են հետազոտությունից հետո, որի ժամանակ հասուն տարիքի մարդկանց բաժանել են երկու խմբի:
Առաջին խումբը ամեն օր մի քանի բաժակ սուրճ էր ըմպում կոֆեինով, իսկ երկրորդ խմբին առաջարկում էին սուրճ՝ առանց կոֆեինի: Այդ ընթացքում մասնակիցները կանոնավոր կերպով հաղորդում էին իրենց տրամադրության և ինքնազգացողության մասին: Պարզվեց, որ առաջին խումբը կազմող մարդիկ իրենց ավելի լավ են զգացել: Նրանք ավելի լավատեսորեն են նայել կյանքին և իրենց ավելի երջանիկ էին զգում :
Իրենց հերթին Հարվարդի համալսարանի գիտնականները համեմատել են ինքնասպանություն գործելու հավանականությունը օրական 2-4 բաժակ սուրճ խմող և չխմող մարդկանց շրջանում: Արդյունքները հետևյալն են՝ օրական 2-4 բաժակ սուրճ խմող մարդկանց շրջանում ինքնասպանության ռիսկը նվազել է 50%-ով: Նախկինում սուրճն ու կոֆեինը կապել են նաև կանանց շրջանում դեպրեսիայի նվազման հետ: