Բիզնես 

Միջբանկային շուկայում առք վաճառք չի իրականացվել․ ԿԲ

Արտարժույթի ներբանկային շուկայում 2015թ-ի ապրիլի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 72,847,436 դոլար 474.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 85,748,075 ԱՄՆ դոլար 475.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:



Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։



«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել 4,800,000 ԱՄՆ դոլար 476.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 475.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում առք  վաճառք չի իրականացվել:



Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,251,507 EUR 516.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 12,713,658  EUR 519.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 847,367,519 ռուբլի 9.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 228,506,178 ՌԴ ռուբլի 9.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: 



Ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 26.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.3 մլն ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից