«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԱԺ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտադիր է իր սեփական լրատվամիջոցը հիմնել: Ըստ տեղեկությունների՝ այն լինելու է լրատվական օնլայն կայք և լուսաբանելու է առօրյա կյանքը՝ ԲՀԿ քարոզչության ֆոնին:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս լուրը ճշտել Նաիրա Զոհրաբյանից, ով հայտարարել է թե տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
«Ես ընդհանրապես կուսակցական լրատվամիջոցների արդյունավետությունը միշտ էլ համարել եմ զրոյական ու հիմա էլ եմ այդ կարծիքին: Հայաստանը շատ փոքր երկիր է, և որևէ բան թաքուն անել հնարավոր չէ: Ուստի ես գտնում եմ, որ ամենաճիշտ ու ամենաօպտիմալ տարբերակը, ազատ արդար աշխատել բոլոր լրատվամիջոցների հետ, բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք պահպանում են պրոֆեսիոնալիզմի կանոնները: Դա շատ ավելի արդյունավետ է, քան ունենալ սեփական լրատվամիջոցը, որովհետև 3 րոպե հետո ՀՀ-ում չի լինի մեկը, որ չիմանա թե տվյալ լրատվամիջոցի հետևում ով է կանգնած»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը: