Ֆեյսբուք 

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Չինաստանում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում ՀՀ Նախագահն այսօր հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ:



Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր:



Մեկ տասնյակից ավել փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերվում են ամենատարբեր ոլորտների:



Կարևոր է այն հանգամանքը, որ կնքված հռչակագրի համաձայն, Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում:



Չինական կողմը կմասնակցի մեր երկրի այնպիսի բնագավառներում կառուցմանն ու զարգացմանը, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, էներգետիկան, կապը, առողջապահությունը, ենթակառուցվածքները և այլն:



Նախագահ Սերժ Սարգսյանի դեպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պետական այցը կավարտվի մարտի 28-ին:

Նույն շարքից