Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, նավթային շուկաները շուտով կվերականգվեն , իսկ վառելիքի գներր կաճեն: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի ալ-Նաիմին, որը նշել է, որ նավթի գների անկման պարճառներից մեկը հանդիսանում է ինֆորմացիայի պակասն ու սպեկուլյանտների շահադիտական նպատակները:
Աբու-Դաբիում անցկացված սեմինարի ընթացքում նա ասել է, որ նավթի անկման հիմնական պատճառը կարելի է համարել նավթային երկրների միջեւ փոխհամաձայնեցված հարաբերությունների ոչ բավարար հանգամանքն ու սպեկուլյատիվ դրսեւորումները: