Ֆեյսբուք 

Որպես ՀՀ քաղաքացի գոհունակություն եմ զգում մեր իշխանությունների ու մերհասարակության գործողություններից

Գեղամ Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Հազվադեպ է լինում, երբ ես` որպես ՀՀ քաղաքացի գոհունակություն եմ զգում մեր իշխանությունների ու մերհասարակության գործողություններից, բայց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ու կազմակերպ-չական աշխատանքների ամբողջ շխթան դիտարկելով, չեմ կարող թաքցնել հիացմունքս:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր կազմակերպիչներին ու միջոցառումների մասնակիցներին, ովքեր հնարավորին դարձրեցին անհնարինը, որովհետև այն ինչին մենք ականատես եղանք ու շարունակում ենք ականատես լինել, ավելին է, քան զուտ Ցեղասպանության 100-ամյակի հիշատակում: Սա մեր ազգային մտածշողության ու մենթալիտետի լիարժեք ու խորքային փոփոխության սկիզբ է, որը մեզ ավելի հասուն ուավելի ուժեղ է դարձնում:



Ու ես շնորհակալ եմ, շնորհակալ եմ բոլորից ու բոլորիցս և հատկապես` կազմակերպիչներից, որովհետև նման պրոցեսսները ինքնաբերաբար չեն լինում, այլ տքնաջան, հետևողական ու ծանր աշխատանքի ու չարչարանքի հետևանք են: Իմ մասով կարող եմ ասել, որ անձամբ ինձ վրա եմ զգում այդ աշխատանքիպտուղները, որովհետև այլևս չեմ ընկալում Ապրիլի 24-ը, որպես ցավի ու սգի, նվաստացման ու անզորության խորհրդանիշ: Ես իմ մեջ զգում եմ, որ հոգեկան այդ ծանր ու աղետալի ավերակներն ինձ մեջ պակասեցին ու ինչ որ նոր` վեհ ու հպարտ բան հառնեց ինձ մեջ: Վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլ բոլորիս մեջ:



Ու հենց սրա համար եմ ես ուզում շնորհակալություն հայտնել:

Նույն շարքից