Ֆեյսբուք 

Ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանից դուրս հասցնելու կապակցությամբ. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է անգլալեզու կայքերից մեկի անդրադարձը իր մասին, որտեղ նշվում է, թե նրան օրերս ԱՄՆ դեսպանատունը չի տրամադրել մուտքի արտոնագիր:


«Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս: Բայց այնուամենայնիվ ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու կապակցությամբ: Դուք իմ երգերի հերոսների հակապատկերն եք»:


Հիշեցնենք, որ մերժման մասին տեղեկատվությունը վերջերս հրապարակել էր հայկական լրատվական կայքերից մեկը:

Նույն շարքից