Բիզնես 

ՌԴ ֆիննախը ցանկանում է վերանայել դրամական փոխանցումների ռուսական համակարգերի նկատմամբ ԱՊՀ երկրների պահանջները

Դրամական փոխանցումների շուկայում խաղի փոխված կանոնները գրավել են ֆինանսական կարգավորողների ուշադրությունը: Պահանջները, որոնք ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերը սկսել են ներկայացնել փոխանցումների ռուսական համակարգերին Migom-ի փլուզումից հետո, ստիպել են Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը բարձրացնել դրանց վերացման հարցը, գրում է ТАСС-ը:

 

«Коммерсант» թերթի տեղեկություններով՝ ռուսական իշխանությունների գլխավոր փաստարկներից մեկը դաշնակից երկրների հետ երկխոսությունում այդ շուկայի մասնակիցներին կապիտալի հարցով պահաջների սպասվող բարձրացումն է:

 

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության պրոֆիլային բաժին ուղարկված Ֆինանսների նախարարության նամակում ասված է, որ Migom համակարգից արտոնագրի հետ կանչման կապակցությամբ միջսահմանային փոխանցումների շուկայում ստեղծված իրավիճակն անհանգստություն է առաջացրել ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի կողմից և հանգեցրել նրանց կողմից կանխարգելիչ միջոցների ձեռնարկման:

 

Մասնավորապես՝ համակարգերի նկատմամբ ֆինանսական պահանջներ են արդեն ներկայացրել Ղրղզստանը և Ուզբեկստանը, և նրանց օրինակին կարող են հետևել այլ կենտրոնական բանկեր:

 

Համակարգերի համար այդ պահանջները կատարելը չափազանց դժվար է և կարող է հանգեցնել ծառայությունների թանկացման: Այդ պատճառով, Ֆինանսների նախարարության կարծիքով, անհրաժեշտ է քննարկել ԱՊՀ երկրների պահանջները վերանայելու հարցը:

Նույն շարքից