Ֆեյսբուք 

Վաճառքի է հանվել Վիլյամ Սարոյանի տունը. Ի՞նչ է մտածում Հրանուշ Հակոբյանը

Անի Հովհաննիսյանը գրում է իր ՖԲ էջում


Վաճառքի է հանվել Վիլյամ Սարոյանի տունը։

Այո, այո, խոսքը վերաբերում է հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանին։ Հետաքրքիր է՝ ՀՀ մշակույթի նախարարությունը որևէ քայլ կձեռնարկի՞ այս ուղղությամբ։ Համարենք, որ Մշակույթի նախարարությունը չունի բյուջե հայկական մշակույթի կարևորագույն գործչին պատկանող տունը ձեռք բերելու համար, իսկ ի՞նչ է մտածում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։



Մ՞իթե սփյուռքի գործիչներին ասեղնագործած բարձեր ուղարկելով և ներդրումներ անելու կոչեր անելով է տիկին Հակոբյանը կապեր հաստատում և ամրացնում հայկական սփյուռքի հետ։ Մի՞թե սա այն դեպքը չէ, որ հենց տիկին Հակոբյանը պետք է զբաղվի սփյուռքահայ մեծանուն գրողի տունը գնելու համար միջոցների հայթհայթմամբ հենց սփյուռքից։ ՀՀ Սփյուռքի նախարարությունը պետք է արդեն համապատասխան ցանց ստեղծած լիներ, որ նման դեպքերում ընդամենը մի նամակով հազարավոր հայեր տեղեկանային իրավիճակի մասին և լուծում տային։ Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը միջոցներ կհատկացներ Վիլյամ Սարոյանի տան ձեռք բերման համար, սակայն դա իրագործելու համար լուրջ կազմակերպչական աշխատանք է պետք, որն էլ հենց Սփյուռքի նախարարության գործառույթն է։



Մինչ Հրանուշ Հակոբյանը բարձեր է բաժանում, մենք կորցնում ենք սփյուռքի այն հզորագույն ռեսուրսը, որը նման դեպքերում հարցին միանգամից լուծում կարող էր տալ։

https://www.facebook.com/SaveWilliamSaroyanHouse

Նույն շարքից