Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, թե արդյոք՞ Հայաստանը կարող է տնտեսական պայմանագրեր կամ օրինակ` ազատ առևտրի պայմանագիր կնքել ոչ ԵՏՄ անդամ երկրների հետ Պատգամավորը հարցրեց նաև , որ ըստ ԵՏՄ պայմանագրի, ԵՏՄ հանձնաժողովն է սահմանում ներկրվող ապրանքների տոկոսադրույքները , այնինչ Սահմանադրությամբ դա պետք է սահմանվի ՀՀ օրենքով, այսինքն, ըստ Քոքոբելյանի, դա ակնհայտ հակասում է Սահմանադրությանը:
«Դուք այդպես էլ չնշեցիք, թե որ ապրանքատեսակներն են , որ հստակ թանկանալու են ԵՏՄ միանալուց հետո, կամ որ ապրանքատեսակներն են, որոնք չեն թանկանալու»,- հարցրեց պատգամավորը: Նա հետաքրքրվեց նաև արտահանման ծավալներով, քանի որ կառավարությունը ասում է, որ ԵՏՄ-ին միանալուց հետո արտահանումը 15 տոկոսվ ավելանալու է : Ինչպես՞ է դա տեղի ուեննալու Ռուսաստանի տնտեսության անկման արդյունքում: Սուրեն Կարայանը նշեց, որ ԵՏՄ անդամ պետությունները պետք է համատեղ ներկայացնեն առևտրային քաղաքականությունը: «Եթե ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո նպատակահարմար կլինի մի երրորդ երկրի հետ կնքել ազատ առևտրի համաձայնագիր, ապա դրա մեխանիզմները կան: ԸՍտ Կարայանի, Հայաստանը կարող է բարձրացնել այդ խնդիրը և ԵՏՄ երկրների հետ համատեղ որոշմամբ կնքել ազատ առևտրի համաձայնագիր երրորդ երկրի հետ: Եթե ԵՏՄ անդամ պետությունը ինքնուրույն պետք է որոշի ու կնքի ազատ առևտրի համաձայնագիր , ապա ԵՏՄ կամ ցանկացած տնտեսական կառույցի ինտեգրացիոն գաղափարախոսությունը վերանում է»,- ասաց Ս. Կարայանը: Նա նշեց, որ Վրաստանի հետ արդեն Հայաստանը ունի ազատ առևտրի համաձայանգիր, որը այսօր գործում է, և շարունակելու է գործել: Ինչ վերաբերում է, թե ԵՏՄ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, ապա նա նշեց, որ ՍԴ-ն հարցը քննարկել է, և որոշել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը համապատասխանում է Սահմանադրությանը, ուստի ինքը իրավասություն չունի ՍԴ որոշումը մեկնաբանել: