Ֆեյսբուք 

Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին

Րոպեներ առաջ առաջնորդվելով օրենքի պահանջով` Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրեցինք, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում ենք համազգային մեծ հավաք:

Մենք վստահ ենք, որ պահն է ասելու` վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և անդունդը գցելուն:

Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը:


Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին:


Եվ ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի:


Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ:


Վահե Էնֆիաջյան

Նույն շարքից