Ֆեյսբուք Տնտեսություն 

Փողոցային առևտրականներին քաղաքապետարանի կողմից առաջարկվող օբյեկտների ցանկը և պայմանները

«Ի գիտություն հարգելի լրագրողների և հանրության․․․

Կից ներկայացնում եմ փողոցային առևտրականներին քաղաքապետարանի կողմից առաջարկվող օբյեկտների ցանկը և պայմանները․․․

Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:
? Կենտրոն - Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:
? Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:
? Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:
? Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:
? Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:
? Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:
? Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց
? Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց
? Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ
? Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):
? Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Նույն շարքից