Ֆեյսբուք 

Քաղաքական հայտարարություններ անելուց առաջ մարդկային կերպարանք պահպանեք

Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



ՕԵԿ-ը խոսում է Հայկական վերածնունդի մասին, բայց ոչ ոք չի հասկանում Ի՞նչ վերածնունդ է ակնկալում ՕԵԿ-ը:



ԱԺ-ում իրանց խմբակցությանը ավելի շատ տեղե՞ր, թե՞ մի քանի նոր գործարաններ են ուզում վերածնեն: ՕԵԿ-ին հիշացրեք, որ ամեն ինչ հիշվում է և հաստատ չի մոռացվում, այն քայլերը որոնք ժամանակի կատարել է ՕԵԿ-ը:



Այդ կուսակցությունը խոսում է վերածնունդի մասին, բայց իր աշխատակիցների մի քանի մասվա աշխատավարձների կուտակված պարտքերը չի տալիս: Աշխատավարձները չտալով պետք է վերածնվեք՝ ուրեմն լավ կլինի առհասարակ մոռացվեք:



Քաղաքկան հայտարարություններ անելուց առաջ մարդկային կերպարանք պահպանեք:

Նույն շարքից