Հոգեբանի անկյուն 

Քունը աշխատանքի ընթացքում դարձել է նորմա շատ մարդկանց համար

Յուրաքանչյուր 6-րդը ածխատանքի ընթացքում այնքան է հոգնում,որ հենց աշխատավայրում քնում է շաբաթական ոչ պակաս, քան մեկ անգամ: Այս մասին ասում են Virgin Pulse ընկերության  վերջին հետազոտությունները:


Արդյունքները ստացվել են 1140 ամերիկացիների շրջանում կատարված հետազոտությունները, գրում է The Daily Mail-ը: Հարցվածների  76%-ը բողոքել են հոգնածությունից շաբաթվա 7 օրը շարունակ, իսկ 30%-ը նաև դժգոհել են քնի որակից ու տևողությունից: Հարցվածների  15%-ը նվազագույնը մեկ անգամ շաբաթվա ընթացքում քնել են աշխատավայրում:


Առավել հաճախ մարդիկ գիշերը չեն կարողացել քնել սենյակում օդի ջերմաստիճանից (հարցվածների 85%-ը): Մոտավորապես 72%-ը չեն քնել զուգընկերոջ պատճառով, իսկ 69%-ը՝ կողմնակի աղմուկի հետևանքով: 53%-ի համար խնդիր էր համարվում չափից մեծ լուսավորությունը, իսկ 40%-ի համար՝ ոչ հարմար մատրասը:

Բժիշկ Ջենիֆեր Թարգիսը նշում է. «Եթե մարդը գալիս է աշխատանքի՝ գիշերը չքնած վիճակում, ապա նրա կոնցենտրացիան նվազում է, և դա դառնում է ոչ առողջ վարքի պատճառ»:

Այդ պատճառով էլ, եթե գործատուները ցանկանում են, որ իրենց աշխատողները առողջ ապրելակերպ ունենան, ապ պետք է հոգան նրանց քնի որակի մասին:


Հակառակ դեպքում սպասվում է հիպերտոնիա, դիաբետ, դեպրեսիա և նույնիսկ քաղցկեղ, չխոսելով արդեն արտադրողականության մասին:


Նույն շարքից