Միջազգային Իրավական 

Ֆրանսիայում հարձակում է իրականացվել հեղուկ գազի գործարանի վրա

Ֆրանսիայի արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավյե քաղաքում հարձակում է իրականացվել հեղուկ գազի գործարանի վրա: Այս մասին հայտնում է France 24-ը:

Գործարանի տարածքում հայտնաբերվել է գլխատված մարմին, իսկ դիակի մոտ` իսլամիստների դրոշը:

Հաղորդվում է, որ հարձակվողը ներխուժել է գործարանի տարածք` նետելով մի քանի պայթուցիկ սարքեր և բղավելով, որ պատկանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորմանը:

Ահաբեկիչը ձերբակալվել է:

Նույն շարքից