Իրավական Տեսանյութեր 

Ուզում եմ` գայիշնիկ հասկացությունը ընդմիշտ վերացվի. Ոստիկանապետը ՃՈ աշխատակիցներին (տեսանյութ)

analitik.am

«Փորձեք ձեր մեջից հանել անտարբերությունը` որ դա իմ գործը չի. Մեկը մի տխմարություն անում ա դա իրանը չի, դա մեր բոլորինն ա: Տղերք, պետք ա ինքնադաստիարակվել: Մենք դնում ենք խնդիր, որ մենք աշխատում ենք սենց», -ՃՈ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ժամանակ հայտնելով, որ ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը վերցվել է կադրերի ռեզերվ՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել ստորաբաժանման բարեփոխման ուղղությամբ կատարած նրա ծավալուն ու հիմնարար աշխատանքը և շնորհակալություն հայտնել ծառայության համար:

Ներկայացնելով ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է այն խնդիրներին, որոնց լուծումը հրատապ է բարեփոխումների ընթացքը շարունակելու, ստորաբաժանումն արդիականացնելու, ժամանակակից ճանապարհային ոստիկանի կերպարի ձեւավորման համատեքստում:

«Դուք մեր պատիվն ու անպատվությունն եք: Քաղաքացին ձեզ կամ հարգում է, կամ անիծում: Ես ուզում եմ գայիշնիկ հասկացությունը ընդմիշտ մոռացվի մեր հասարակության մեջ, իսկ դրա համար պետք ա ազնիվ լինել, կրթվել, դաստիարակվել, դրա համար պետք ա անել էն, ինչ չէիք ցանկանա անեն ձեզ հետ», -ստորադասներին ասել է Վովա Գասպարյանը:

 

Տեսանյութ՝ panorama.am

Նույն շարքից