Միջազգային Իրավական 

Իտալիայում ձերբակալվել է Ստրիշուլյո մաֆիոզ կլանի 40 ներկայացուցիչ

Իտալիայի Բարի քաղաքի ոստիկանները մաֆիայի դեմ պայքարի շրջանակում իրականացրել են լայնամասշտաբ գործողություն՝ ձերբակալելով  40 մարդու։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Բոլոր ձերբակալվածները պատկանում են Ստրիշուլյո մաֆիոզ կլանին, որը գործում է իտալական Բարի քաղաքում:

Անցկացված հետաքննությունը պարզել է, որ այդ կլանը երկար տարիների ընթացքում վերահսկել է Բարիի տնտեսության կարևոր ոլորտները, մասնավորապես՝ շինարարությունը, և կաշառքներ է վերցրել ձեռնարկատերերից:

Նույն շարքից