Միջազգային Իրավական 

Ֆիլիպինների հարավում քաղցրավենիքից թունավորվել է 1300 դպրոցահասակ երեխա

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ Ֆիլիպինների հարավում ավելի քան 1300 դպրոցահասակ երեխա է տեղափոխվել հիվանդանոց քաղցրավենիքից թունավորվելուց հետո:

Դեպքը տեղի է ունեցել Հարավային Սուրիգաո նահանգում:

Հայտնի է, որ տուժածների մեծ մասը տարրական դասարանների աշակերտներ են։ Նրանք կերել են քաղցրավենիք, ապա գանգատվել են սրտխառնոցից և գլխապտույտից:

Դեպքից հետո ձերբակալվել է քաղցրավենիք վաճառած 12 մարդ:

Նույն շարքից