Վերլուծական գլխավոր 

Եվրամայդանի «Աջ սեկտորը». Մայդանի իրադարձությունների ամփոփագիր

Նախորդ հրապարակումներում անրադարձել էինք «Աջ սեկտորի» էությանն ու սկզբնավորման աղբյուրներին, պարզել կազմակերպության դավանած գաղափարախոսությունն ու սկզբնավորման շարժառիթները, նրանում ընդգրկված ռազմականացված կառույցներն ու նրանց մասնակցությունը մայդանի իրադարձություններին:Այժմ ներկայացնենք մայդան իրադարձությունների ամփոփագիրն ու Աջ սեկտորի դերակատարմանը:

2013թ.-ի դեկտեմբերի 1-ին  «Աջ սեկտորը» գրոհում է նախագահական նստավայրի ուղղությամբ:2013թ.-ի դեկտեմբերի 4-ին «Աջ սեկտորը» խորհրդային դրոշներով պրովոկացիոն ակցիա է իրականացնում Կիեւում:2013թ.-ի դեկտեմբերի 8-ին «Ազատության» ու «Աջ սեկտորի» արմատականները ջարդեցին Լենինի հուշարձանը: Միայն մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում վանդալիզմի հետեւանքով ոչնչացվեց 40 հուշարձան:

2014թ.-ի հունվարի 1-ին ազգայնականները Ստեպան Բանդերայի հիշատակը հավերժացնող ջահերով երթ իրականացրեցին Կիեւի կենտրոնում:2014թ.-ի հունվարի 19-20-ը մոտ հազար արմատականներ մասնակցեցին Գրուշեւսկու փողոցում կազմակերպված անկարգություններին:Գրոհայինները գրոհեցին միլիցիայի շարասյան ուղղությամբ՝ ձգտելով ճանապարհ հարթել դեպի Ուկրաինական խորհրդարան ու կառավարական կառույցներ:

Բախումների ընթացքում տուժեցին 100 հատուկջոկատայիններ, իսկ 60 մարդ հոսպիտալացվեց:Ահաբեկիչները հրդեհեցին միլիցիայի ավտոմեքենաներն ու տեխնիկական միջոցները:Գրուշեւսկու բռնությունների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնեց Աջ սեկտոր կազմակերպությունը:

Հունվարի 22-ին Լվովում արմատականները արգելափակեցին Կիեւ շարժվող իրավապահների շարասյունը:Լյաշկոյի կողմնակից Անդրեյ Լոզովոյը կոչ արեց ֆիզիկական բռնությունների ենթարկել Բերկուտի մարտիկների ընտանիքներին:Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է. «Դաժան է, սակայն այլ ելք գոյություն չունի… ջարդեք նրանց դռները ու պատուհանները, այրեք բնակարանները, տեռորի ենթարկեք միլիցիոներներին՝ ծեծելով ու խեղելով նրանց կանանց ու երեխաներին»:

2014թ.-ի հունվար 23-ին գիշերային հարձակումից հետո իր հեռարձակումը վերսկսեց «Կիեւ» հեռուսաընկերությունը: Միաժամանակ մի քանի հազար արմատականներ գրավեցին Լվովի շրջանային խորհրդի շենքը:2014թ.-ի հունվարի 24-ին Կիեւում հայտնավերվեց գլխի հրազենային վնասվածք ստացած միլիցոների դին:Ավելի քան 100 գրոհայիները արգելափակեցին Լվով-Կրակովեց ճանապարը՝ խաթարելով բեռնափոխադրումները:

Լվովում արմատականները շարունակեցին արգելափակել «Բերկուտի» ու Ներքին զորքերի բազաները:2014թ.- հուվարի 25-ին զավթվեցին Ուկրաինայի 10 շրջանային ադմինիստրացիաներ:2014թ.-ի հունվարի 26-ին արմատականները գրավեցին Ուկրաինայի Արդարադատության նախարարության շենքը:Արմատականները ստանձնեցին Կիեւում միլիցիոների սպանության պատասխանատվությունն ու վերջնագիր ներկայացրեցին իշխանություններին:

«Ուկրաինայի ազգայնական կուսակցությունը> կրում է «Բերկուտի» միլիցոների սպանության պատասխանատվությունն ու պահանջում իրավապահներին զենքը վայր դնել ու անցնել հեղափոխական Մայդանի ենթակայության տակ»:

Դրան հետեւեց պահանջների ցուցակը.

Ազատ արձակել քաղբանտարկյալներին ու ձերբակալել ներկայիս իշխանության ներկայացուցիչներին:

«Վերջնագրի չկատարման պարագայում ստիպված կլինենք շարունակել հեղափոխական-պարտիզանական պայքարը՝ օրեկան սպանելով մի քանի միլիցիոներներ: Պահանջների չկատարման դեպքում, հաջորդ շաբաթվանից, միլիցոների համազգեստ կրող յուրաքանչյուր մարդ կհանդիսանա կենդանի նշանակետ»:

2014թ.-ի հունվարի 28-ին Դմիտրի Յարոշը հայտարարեց, որ երկրում հեղափոխոթյան պատասխանատվությունն իր վրա է վերցնում Աջ սեկտորը:«Վերջին իրադարձությունները ապացուցեցին, որ առանց հեղափոխական պայքարի անհնար է երկրում հաստատել օրինական, ինքնիշխան պետականություն ու ապահովել ուկրաինական ժողովրդի բարեկեցությունը: Խորհրդարանական ընդդիմության անվճռականության պայմաններում «Աջ սեկտորը» պարտավոր է գլխավորել ու շարունակել հեղափոխական պայքարը, կրում է ծողովրդի ապագայի կառուցման ողջ պատասխանատվությունը»:

Միաժամանակ Յարոշը կոչ արեց ուժայինների անցնել ժողովրդի կողմն ու ընդունել երկրի նոր սահմանադրությունը:

Փետրվարի 1-ին Դմիտրի Յարոշը TIME պարբերականին տրված հարցազրույցում հայտարարեց.«Աջ սեկտորը> կուտակել է զենքի ու զինամթերքի հսկայական պաշար եւ ընդունակ է երկիրը պաշտպանել ներքին թշնամիներից»:

Իր հերթին Վինիցի շրջանի նահանգապետ Իվան Մովչանը հայտնում է.«Ավելի վաղ գրոհայինների կողմից զավթված շրջանային ադմինիստրացիայի շենքում հայտնաբերվել է մոտավորապես մեկ տոննա պայթուցիկ նյութ ու «մոլոտովի կոկտեյլներ»:

2014թ.-ի փետրվարի 7-ին ՆԳՆ աշխատակիցները ձերբակալեցին մայրաքղաքի ու Կիեւի շրջանի 6 բնակչի, որոնց խուզարկության ընթացքում առգրավվեց 2 ավտոմատ, 8 ատրճանակ, որսորդական ու ինքնաշեն հրացաններ, ավելի քան 300 փամփուշտ, 38 պայթուցիկ սարք, այդ թվում՝ «Մոլոտովի կոկտեյլլներ», զրահաբաճկոններ, ռադիոկայան ու զգալի քանակությամբ թմրանյութ:

2014փ.-ի փետրվարի 15-ին «հանուն մաքուր Կիեւի> ակցիայի մասնակիցները դաժանորոն ծեծի ենթարկվեցին դիմակավորված արմատականների կողմից, գործի դրվեցին մահակներ ու ատրճանակներ:2014թ.-ի 18-19-ը շուրջ 200 ահաբեկիչներ գրոհեցին Կիեւում տեղակայված «Երկրամասային կազմակերպությունների» շտաբ-կայանի ուղղությամբ, ինչի հետեւանքով գրասենյակի աշխատակիցներից մեկը տեղում գնդակահարվեց, իսկ մյուսը՝ ողջակիզվեց:

Մայդանի գրոհայինների շարասյունը շարժվեց գրոհելու Գերագույն Ռադան:

Արմատականները «Բերկուտի» դեմ կիրառեցին «մոլոտովի կոկտեյլներ» ու քարեր, իսկ այնուհետեւ գործի դրվեցին հրաձգային զինատեսակներ:Երեկոյան իրավապահները հայտնեցին առաջին զոհերի մասին:Գրոհայիններն այրեցին  «Բերկուտի» երկու զրահամեքենաները:Հրդեհ բռնկվեց Արհմիությունների տանն ու Կոնսերվատորիայում:Բախումների հետեւանքով զոհերի թիվը հասավ 26-ի:

Ուկրաինայի անվտագության ծառայությունը հայտարարեց հակաահաբեկչական գործողությունների ծավալման մասին:

Մայդանի գրոհայինները, տեղի ազգայնականների օժանդակությամբ ձեռնամուխ եղան երկրամասային ադմինիստրացիաների զավթմանը: Գրոհների ենթարկվեցին միլիցիայի բաժանմունքները, քաղաքային խորհուրդները, դատախազություններն ու զինվորական զորանոցները:Առեւանգվում է Վոլինի շրջանի նահանգապետը:

Ուժային գործողությունների հետեւանքով անջատողականները զավթեցին մի քանի հազար ատրճանակ, ավտոմատ, գնդացիր, հարյուրավոր նռնակներ ու հարյուր հազարավոր փամփուշտներ:

Կիեւում արմատականները գրավեցին պետական ռադիոյի ու քաղաքաշինության նախարարության շենքերը:

Համազգային սգի ու հրադադարի օր ընդուված փետրվարի 20-ին արմատականները հրազենի կիրառմամբ ձեռնամուխ եղան ուժային գործողությունների, ինչի հետեւանքով օրվա ընթացքում գերվեցին ներքին զորքերի 67 աշխատակիցներ, զավթվեցին Ուկրաինական տունը, Հոկտեմբերյան պալատն ու «Ուկրաինա» հյուրանոցը:

2014թ.-ի փետրվարի 22-ին Մայդանի արմատական հարյուրակները ամբողջությամբ զավթեցին Կիեւի կառավարական թաղամասը:Յանուկովիչը հայտարարեց, որ երկրին սպառնում է պետական հեղաշրջման վտանգ ու Մայդանի գրոհայինների գործողությունները համեմատեց 30-ականներին նացիստների իրականացրած ակցիաների հետ:

Կիեւի կենտրոնում փոխհրաձգության զոհերի թիվը հասավ 82-ի, ընդհանուր առմամբ տուժեց 850 մարդ:

Փետրվարի 24-ին Գերագույն Ռադայի պատգամավորները ստիպված էին աշխատել ավտոմատների սպառնալիքների ներքո:Լվովում նացիոնալիստները ծնկի բերեցին  «Բերկուտի» 100 իրավապահների ու ստիպեցին ներողություն խնդրել ժողովրդից:

2014 թ.-ի փետրվարի 25-ին արմատականները Գերագույն Ռադայի պատից պոկեցին ԽՍՀՄ խորհրդանիշ կարմիր աստղը:

Զապորոժեիում ահաբեկիչները «Մոլոտովի կոկտեյլներ> նետեցին հրեական սինագոգի ուղղությամբ:

Հոգեւորականներից պահանջեցին աղոթել մայդանի զոհերի հոգու հանգստության համար:Անվերջ սպառնալիքների, դրամաշորթության, հետապնդումների ու բռնությունների հետեւանքով պաշտոնաթող եղան Ուկրաինայի 15 շրջանային ղեկավարներ:

2014թ.-ին Դմիտրի Յարոշի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում:

Պաշտոնանկ արվեցին Ուկրաինայի պաշտպանության նախարարության երեք գեներալներ, որոնք հանդես էին եկել Աջ սեկտորին օրինական ռազմական ստատուս տրամադրելու դեմ:2014թ.-ի մարտի 8-ին ուկրաինական ռազմական զորանոցներից արմատակները կողոպտեցին տասնյակ «Իգլա»  հրթիռային համակարգեր:Մարտի 15-ին Դմիտրի Յարոշը խոստացավ պայթեցնել գազախողովակաշարը՝ հայտարարելով.

«Մեր խողովակաշարի միջոցով Ռուսաստանը Արեւմուտք է տեղափոխում նավթ ու գազ՝ ստանալով հսկայական շահույթ, ուստի մենք պայթեցնելով այն՝ կզրկենք թշնամուն ֆինանսական աղբյուրներից»:

Մասնավորապես Սիմֆերոպոլում զինված անձինք փորձեցին ականապատել գազաբաշխիչ կայանը:

2014թ.-ի մարտի 17-ին «Աջ սեկտորի» արմատականները Չեռնիգովում զավթեցին Կամազ ընկերության պահեստները, ինչի հետեւանքով գրոհայինների ձեռքում հայտնվեց 600 միլիոն ռուբլի արժողությամբ 150 բեռնատար ավտոմեքենա:Մարտի 25-ին Ուկրաինայի հատուկ ծառայությունը Կիեւի կենտրոնում ու արվարձաններում հայտնաբերեց զենքի ու պայթուցիկների թաքստոցներ:Ուկրաինայի ՆԳՆ-ն հավաստեց Աջ սեկտորի գրոհային Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության փաստը:

Իր հերթին Դմիտրի Յարոշը սպառնաց վրեժխնդիր լինել Սաշկա Բիլովի մահվան համար:2014թ.-ի մարտի 27-ին Աջ սեկտորի մոտ 2 հազար գրոհայիններ շարժվեցին խորհրդարանի ուղղությամբ՝ պահանջելով Արսեն Ավակովի հրաժարականը:

2014թ.-ի մայիսի 2-ի Օդեսայի արյունոտ իրադարձությունները

2014թ.-ի մայիսի 2-ին Աջ սեկտորի պատժիչ ջոկատները Օդեսայում իրականացրեցին խաղաղ բնակչության մասսայական ցեղասպանություն:Ստացած այրվածքներից, գազի թունավորումներց ու հրազենային վնասվածքներից զոհվեց ավելի քան 100 մարդ:

Փաստորեն պատմությունը կրկնվում է. Արեւմուտքի կերակրատաշտից սնվող դահիճները իրականացնում են իրենց կեղտոտ աշխատանքը:Հարց է ծագում. Ո՞վ է գլխավորելու հակաֆաշիստական ուժերին 21-րդ դարում:

Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի ու Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քետրին Էշթոնի հեռախոսազրույցն Ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ:

Ներկայումս Ուկրաինայում ծավալվող իրադարձություններում մտահոգիչ է ոչ թե Ռուսաստանի նկատմամբ առճակատման թեժացումն, այլ իրողությունն, որ Միացյալ նահանգների ու Եվրոպայի ծափահարությունների ներքո աստիճանաբար վերամիաստավորվում է 4-րդ Ռեյխի գաղափարը:1946թ.-ին Սան-Ռեմոյի նեոֆաշիստական ինտերնացիոնալի համագումարից հետո կյանքի կոչված 4-րդ Ռեյխի գաղափարները Ուկրաինայում ստանում են գլոբալ բնույթ: Առաջին անգամ ԱՄՆ-ի ու Եվրոպայի թողտվությամբ գործի դրվեցին նացիստական ուժերը, նույն նացիստներն, որոնց արտասահմանյան գաղտնի հետախուզական ծառայությունները ժամանակին օգտագործում էին ԽՍՀՄ-ի դեմ:

Այն ժամանակ, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ն ու խարխլվեց համաշխարհային հավասարակշռությունը, երբ խելագարները ցնծում էին հաղթանակի առթիվ, Եվրոպայի ու Արեւմուտքի առջեւ բացվեց նացիզմի վերելքի ուղին: Այժմ նկատվում է նացիստների ու լիբերալների դաշինքի տենդենցը, որը որպես նոր բաղադրատոմս ԱՄՆ-ի կողմից կիրառվում է ամենուրեք: Հատկանշական է, որ նացիստները կամ Բեն-Լադենը օգտագործվում են որպես հարվածային ուժ, որոնցից հետո շարժվում են լիբերալ մասսաները: Լիբերալներին խաղադաշտից հեռացնելուց հետո, ասպարեզ են իջնում արմատականները:

Նախ սոցիալիզմի ու բանվոր դասակարգի տապալում, քրիստոնեական արժեքների ոտնահարում, իսկ այնուհետեւ դրան հաջորդող մղձավանջ:

Ֆաշիզմի դեմ որպես այլընտրանքային ուժ ներկայումս հանդես է գալիս Դոնբասը, որ արդար պայքար է ծավալել իր ինքնիշխանության ու ֆիզիկական գոյության համար:

Ռուս ուղղափառ եկեղցու սրբազան պատրիարք Կիրիլը  Համաշխարհային 18-րդ ժողովրդական եկեղեցական համաժողովում ասել է. «Որքան աղճատված պետք է լինի ազգային գիտակցությունը, ինչպիսի խաթարված հոգեբանություն ունենա ու միաժամանակ համարելով իրեն ռուս ազգային գաղափարախոսության կրողը, միաժամանակ հրաժարվի սրբերից ու հայրենի պատմության հերոսներից, նախնիների սխրանքից՝ խորհրդանիշ դարձնելով ֆաշիստներին ու նրանց գաղափարների հետեւորդներին»:

Ինչպիսի՞ քարայրներում է աճեցվել նացիստական գաղափարները, ո՞վ է այն խրախուսում: Պատասխանը միանշանակ է ՝ նույն ուկրաինացի ֆաշիստներն, որոնք շարունակում են իրենց նախնիների սեւ գործը:

Հովիկ Պետրոսյան

 

 

 

 

 

 

Նույն շարքից