Վերլուծական գլխավոր 

Եվրամայդանի «Աջ սեկտորը». Մաս չորրորդ

Նախորդ հրապարակումներում անրադարձել էինք «Աջ սեկտորի» էությանն ու սկզբնավորման աղբյուրներին, պարզել կազմակերպության դավանած գաղափարախոսությունն ու սկզբնավորման շարժառիթները, նրանում ընդգրկված կառույցները:

Այժմ ներկայացնենք նրանում ընդգրկված ռազմականացված կառույցներն ու նրանց մասնակցությունը մայդանի իրադարձություններին:

«Սպիտակ ՄուրՃ»

Ջոկատը իրենից ներկայացնում է իրավիճակային պայմաններում մայրաքաղաքի Սվյատոշինսկ, Գոլոսեւսկո ու Տրոյեշինսկ շրջաններում հավաքագրված արմատական հայացքներ դավանող կիեւյան բնակչությունից կազմակերպված խմբավորների հավաքականություն: Նրանց առաջին ակցիաներից էին խաղատներում ու թմրաորջերում մասսայական անկարգություններն ու խժդժությունները: 2013թ.-ին ձեւավորված խմբավորումը լայն մասսայականություն է վայելում մարզերում ու պրոպագանդում է անմիջական գործողությունների ծրագիր:

Համացանցում տեղադրված ուղերձներում խմբավորումը կոչ է անում ստեղծել նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությամբ ամրագրված միասնական ուկրաինական պետություն:

«Սվյատոշինյան ռոբինհուդներրի> կոորդինատորն է Նիկոլայ Երյոմենկոն, իսկ «Սպիտակ մուրճ > խմբավորման առաջնորդն է Վլադիսլավ Գորանինը:«Աջ սեկտորի» կազմավորումը տեղի ունեցավ ոչ ինքաբերաբար:

2013 թ-ի ամռանը Ուկրաինայի ազգային անվտանգության տվյալներով, Ուկրաինայի տերիտորիայում ակտիվորեն գործում էին արմատական ազգայնականների մարտական ճամբարները: «Ազատություն> կազմակերպությունը համացանցում ու լրատվամիջոցներում տեղադրում էր լուսանկարներ, որոնցում զինվորական համազգեստով երիտասարդները մետաղյա մահակներով ու շղթաներով ուսուցանում էին փողոցային մարտերի մարտավարությունը:

Միաժամանակ, «Ուկրաինական ազգայնական կուսակցության» նախկին ղեկավար Դմիտրի Կորչինսկին կազմակերպեց «Ռուսական ինքնավարությունների ուսումնավարժական ճամբարներ»՝ այսպես կոչված «ռուսական գրոհայիններին» նախապատրաստելու համար:Այսպիսով «Մայդանի» նախօրեին «Աջ սեկտորի» կազմավորման բոլոր նախադրյալներն արդեն առկա էին:Առաջին անգամ «Աջ սեկտորը» իր մասին հայտարարեց 2013թ.-ի դեկտեմբերի 1-ին, երբ գրոհայինները Կիեւի Բանկովյան փողոցում  փորձեցին գրավել ադմինիստրատիվ կառույցները:

Միանշանակ պարզ դարձավ, որ սեւ դիմակներով, դանակներով, մուրճերով ու արձունքաբեր բալոններով զինված չարագործները նախօրոք պատրաստվածություն են ստացել միլիցիայի դեմ մարտեր մղելու համար ու առաջնորդվում են կոնկրետ մշակված ծրագրով:

Մայդանի խռովությունում «Աջ սեկտորի» զորաջոկատների ներդնման անհրաժեշտությունն առաջնահերթ դարձավ իրավիճակը շիկացնելու ու արմատապես փոխելու ժամանակ:

Հունվարի կեսերին Արեւմտյան Ուկրաինայից Մայդան ուղարկվեցին հազարավոր երիտասարդներ:Հունվարի 19-ին Մայդանում գումարված «Ժողովրդական վեչեում»  ուժեղ ու մարզական պատրաստվածությամբ աչքի ընկնող դիմակավորված արմատականները ցայտուն կերպով առանձնանում էին ամբոխից: Ընդգրկված լինելով տասնյակներում ու հարյուրյակներում՝ նրանք գործում էին կոկրետ հրամանատարության ցուցումներով:

«Աջ սեկտորի» գրոհայինները աչքի են ընկնում արտաքնապես: Սովորաբար կրում են զինվորական համազգեստ , հակագազ, զրահաբաճկոն, զինված են մահակներով, շղթաներով ու մետաղյա այլ հարմարանքներով, իսկ հունվարի 19-ից նրանց զգալի մասն արդեն ձեռք էր բերել պաշտպանիչ վահաններ, որոնց վրա պատկերված էր 14 ու 88 թվերը:Դա առանցքային նշան էր. «14»-ը մատնանշում  էր արիական ծագման մասին, իսկ «88»-ը՝ հանդիսանում  էր «Հայլ Հիտլեր» արտահայտության կոդը:

«Աջ սեկտորի»  գրոհայինները Մայդան ներմուծեցին երկաթյա ձողեր ու կացիններ, Գրուշեվսկու փողոցում, «Դինամո» մարզադաշտի մոտ  «Մոլետովի կոկտեյլներով» հարձակում իրականացրեցրին իրավապահների ուղղությամբ՝ այրելով ավտոմեքենաներն ու շրջակա շինությունները: Իսկ հաջորդ օրերին դիմակավորված արմատականները Գրուշեւսկու բարիկադների առաջնագծում էին:«Մայդանի» գրոհայինները «Մոլոտովի կոկտեյլերինի» պատրաստման ժամական կիրառում էին հեղուկ նատրիում ու այլ քիմական տարրեր: Ուկրաինայի ՆԳՆ փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիկտոր Պաշչենկոյի տվյալներով, նման քիմիական հավելումներով պատրաստված պայթուցիկները բարձր ջերմասիճանում ակտիվորեն վառվելով, կպնում են մարմնին ու հագուստին ու գործնականորեն չեն մարում:

Նիտրատի կիրառումը «Մայդանում» ապացուցում է իրողությունն, որ «Աջ  սեկտորի» ազգայնականները նախօրոք տիրապետել են պայթուցիկների օգտագործման եղանակին, իսկ որոշ մասնագիտացված լաբարատորիաներ նրանց ապահովվել են քիմիական նյութերով:

Փետրվարի 17-19-ի փողոցային մարտերից հետո, Ուկրաինայի իրավապահների տվյալներով արմատականները ընդհարումների ժամանակ կիրառում են հրաձգային զինատեսակներ: Այդ են վկայում ընդհարումների վայրերում կատարված բազմաթիվ լուսանկարներն, որոնցում պարզ երեւում են հրաձգային զենքի կիրառման փաստեր:

2014թ.-ին հանրությանը հասանելի դարձավ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քետրին Էշթոնի ու Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի մանրամասներն, որում կողմերը քննարկում էին «Մայդանի» միջոցառումների ընթացքում ցուցարարների վրա կրակ բացած դիպուկահարների հարցերը: Պաետի խոսքերով, «այժմ արդեն հասկանալի է դառնում, որ դիպուկահարները գործել են ոչ թե Յանուկովիչի, այլ նոր կոալիցիայի որոշ անդամների հրահանգով»:

Մարտի 30-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ դիպուկահարների գործողությունները գլխավորել է «Աջ սեկտորը»:

«Մայդանի» իրադարձությունների սկզբնական փուլում հանդես գալով որպես ոչ ֆորմալ հասարակական կազմակերպություն, «Աջ սեկտորը» այնուհետեւ արագ կերպով սկսեց փոխվել. Նախ գրանցվեց, վերակազմավորվեց ու սկսեց քաղաքական հավակնություններ առաջադրել:

2014թ.-ին «Աջ սեկտորը» հայտարարեց արդարադատության նախարարությունում գրանցվելու ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, իսկ արդեն մարտի 22-ին Կիեւում կայացած փակ խորհրդաժողովում որոշում կայացվեց «Աջ Սեկտորը» վերակազմել որպես քաղաքայկան կուսակցություն: Այսպիսով «Ուկրաինական ազգայնական կազմակերպության» իրավաբանական ու կադրային  բազայի շնորհիվ Ուկրաինայում պատմության ասպարեզ իջավ «Աջ սեկտոր» կուսակցությունը:

«Աջ սեկտորի» ղեկավարության հանրային ելույթներում պարզ դարձավ նորաստեղծ քաղաքական կուսակցության գաղափարախոսության հիմնական դրույթները:

Լեհական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Դմիտրի Յարոշը մասնավորապես ասել է.«Ժխտելով ռուսական իմպերալիզմն ու արեւմտյան մոնդիալիզմը, Ուկրաինան պետք է ընտրի ուրույն ճանապարհ»:

Իր հերթին Յարոշի աջ ձեռք ու Աջ սեկտորի մամուլի քարտուղար Անդրեյ Տարասենկոն հայտարարեց, որ Ուկրաինան տեղ չունի համաեվրոպական ընտանիքում, քանի որ դա հակասում է ազգային պետության կազմավորման գաղափարին:

«Ուկրաինան պետք է ազատագրի ու հետ վերադարձնի որոշուկրաինական հողեր, մասնավորապես Պերմիշլն ու մի քանի այլ ուեզդներ, իսկ Վոլինյան սպանդն ընդամենը ապսուրդ է ու չպետք է այլեւս հիշատակվի»:

«Աջ սեկտորը» հատուկ նեգատիվ դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ: 20014թ-ի փետրվարի 4-ին TIME պարբերականին տրված հարցազրույցում Դմիտրի Յարոշը հայտարարեց.«Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը վարել է Ուկրաինայի ինքնիշխանությանն հակասող քաղաքականություն՝ նպատակ հետապնդելով իր գերիշխանությունը հաստատել երկրում, ուստի մենք պարավոր են նախապատրաստվել առաջիկա հակամարտությանը: Եթե ռուսները փորձեն ներխուժել, ինչպես դա արեցին 2008-ին Վրաստանի պարագայում, ապա կստանան արժանի հակահարված»:

Ուկրաինական նեոնացիստները հեռահար նպատակներ են հետապնդում: «Աջ սեկտորի» ազգայնականների հավակնություններ ունեն բուն ռուսական հողերի նկատմամբ, ինչպիսիք են Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի շրջաններն ու Կուբանը: Փաստորեն ազգայնականները նպատակ ունեն ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տերիտորիա: 2014թ.-ին Աջ սեկտորի քաղաքական խորհուրդը բացեիբաց հայտարարեց.

«Աջ սեկտորի» շարքերում թրծվել ու մարտական պատրաստակամություն են ստանում նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք պատրաստ են պայքարել ընդհանուր գաղափարների համար ու ընդվզումներ նախապատրաստել սեփական հայրենիքի տարածքում»:

Միաժամանակ Դմիտրի Յարոշը օգնություն խնդրեց հյուսիսկովկասյան իսլամական ընդհատակին՝ կոչ անելով ակտիվացնել ահաբեկչական պատերազմը Ռուսաստանի տարածքում, իսկ ավելի ուշ Տարասենկոն հայտարարեց գրոհայիններին Ռուսաստանի դեմ շարժելու մտադրության մասին:

«Ռուսաստանի դեմ պատերազմը կշարունակվի, մեր զորքերը կներխուժեն Ռուսաստանի խորքերը: Ստեպան Բանդերան վախուց հանգել էր այն կարծիքին, որ Ռուսաստանի հարեւանությամբ ինքիշխան ու անկախ Ուկրաինան չի կարող գոյատեւել»:

Իրենց նպատակին հասնելու համար ազգայնականները ակտիվորեն ներգրավում էին նոր մարդկային ռեսուրսներ: Մայդանում արդեն կայացել էր ռուսական պետականության ոխերիմ թշնամիների ալյանսը:2014թ.-ի հունվարի 30-ին հակերների շնորհիվ հանրությանը հասանելի դարձավ Տարասենկոյի ու Ղրիմի թաթարների մեջլիսի փոխխոսնակ Ասլան Քիրիմլու ինտերնետային նամակագրության մանրամասները:

Տարասենկոն գրում է, որ իր համախոհների հետ պատրաստ է իրագործել գործողությունների հաջորդ փուլն ու խնդրում է մատնանշել Սեւաստոպոլում, Սիմֆերոպոլում, ֆեոդոսիայում ու այլ քաղաքներում զինապահեստների տեղը:

Նրա խոսքերով, առաջիկա գործողությունների համար կպահանջվի նոր հանդերձանք ու զենք: Նրա պնդմամբ պայքարի ծավալման համար մահակներն ու «Մոլոտովի կոկտեյլները» բավական չեն արդյունքի հասնելու համար, ուստի անհրաժեշտ է առավել լուրջ զինապաշար կուտակել:

«Հասկանում եմ, որ մեր թուրք բարեկամներն արդեն շատ բան են արել, սակայն, ես ինձ համար չեմ խնդրում: Որսը վախկոտներից չէ, կոկտեյլները արդյունավետ չեն, անհրաժեշտ է առավել լուրջ զինատեսակներ»:

Ազգայնականների շարքերը համալրեցին ուԿիեւի փողոցներում «մարտական փորձ» ստացան նաեւ տարբեր ռուսական նեոնացիստական խմբավորումներ, իսկ ավելի ուշ «Մայդանում» սկսեցին ծածանվել չեչեն արմատականների դրոշները, ինչը ապացուցում է չեչեն ու ուկրաինացի ահաբեկիչների քսանամյա համագործակցության իրողությունը:2013թ.-ի դեկտեմբերին Մայդան ժամանած 4 չեչեն հրահանգիչներ ձեռնամուխ եղան գրոհայինների նախապատրաստման աշխատանքներին: Նրանց ջանքերով, Կիեւում փողոցային խռովություններ ու պրովոկացիաներ կազմակերպելու նպատակով ռազմական պատրաստվածություն ու հատուկ ուսուցում ստացան շուրջ հարյուր ակտիվիստներ:

Եվրամայդանին լրատվական-պրոպագանդիստական ու ֆինասական աջակցություն ցուցաբերեցին նաեւ «Ռուսական երթերի» արմատականներն ու ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչչները: Ընդհանուր առմամբ Մայդանում Աջ սեկտորի ահաբեկիչներին օժանդակել են ռուսաստանյան 20 նարնջագույն ու ֆաշիստական-անջատողական կազմավորումներ:Աջ սեկտորի անջատողականները յուրօրինակ դիրքորոշում ցուցաբերեցին Ղրիմում անցկացված հանրաքվեի հանդեպ: «Աջ սեկտորի» մամուլի խոսնակ Իգոր Մոսեյչուկը հայտարարեց.

«Մենք կօժանդակենք կազմավորել «Ռուսական լեգեոնը», որն Ուկրաինայի կողմում կպայքարի Ռուսաստանի ու պուտինյան ռեժիմի դեմ… նրանք այժմ շարժվում են Կիեւ՝ վերապատրաստման համար, իսկ այնուհետեւ կորոշենք, արդյոք նրանք կգործեն «Աջ սեկտորի» շրջանակում, թե կլինեն  «ուկրաինական 5-րդ շարասյունը» Ռուսաստանի տարածքում»:

Հաջորդ օրը «Ուկրաինական ազգայնական կազմակերպության» նախկին առաջնորդ Դմիտրի Կորչինսկին հանդես եկավ Ռուսաստանի դեմ պատերազմի կոչերով.«Ղրիմը պետք է լինի Ուկրաինայի տարածքում, կամ ընդհանրապես վերածվի ամայի տարածության, եթե մեզ չհաջողվի վերագրավել այն, ապա անհրաժեշտ է այն դարձնել ոչ պիտանի ապրելու համար»:

Իր «Ազգն ու հեղափոխությունը» գրքում Յարոշը գրում է. «Ուկրաինան հիմնականում միատարր բնակչություն ունեցող երկիր է,սակայն, մեր երկրում ապրում են շուրջ 15 ազգային փոքրամասնություններ: Ուստի այդ մարդկանց մոտ ծագում է հարց, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, երբ Ուկրաինան ձեռք կբերի պետականաթյուն: Պատասխանը միանշանակ է ու հորինված չէ մեր կողմից, այլ որպես սուրբ պատվիրան փոխանցվել է մեր նախնիներից… Բոլոր ազգային փոքրամասնություններն, ովքեր կխոչընդոտեն ուկրաինական ուժովրդի ազգային-ազատագրական պայքարին կհամարվեն ազգի թշնամիներ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ»:

2014թ.-ին Լվով- Կրակովեց ավտոխճուղում արմատականները զավթեցին Լեհաստանի քաղաքացիների ավտոբուսը: Ազգայնականներն անհարկի ստորացումների ենթարկելով ուղեւորներին՝ ստիպեցին նրանց արտաբերել «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» կոչը: Այս ակցիայի ենթատեքստում զավեշտալին այն է, որ պատերազմի տարիներին, առաջնորդվելով այս լոզունգով, ուկրաինական ազգայնական պատժիչ զորաջոկատները իրականացնում էին լեհ բնակչության սպանդը:

Ներկայումս ուկրաինայում լեհական հարցը առաջնային չէ, ինչպես ռուսականը: Լվովում ապրող ռուսախոս բնակչության բնակարանների դռներին Բանդերայի ու Շուխեւիչի հետեւորդները փակցնում են թերթիկներ՝ «Այստեղ ռուսներ են ապրում» արտահայտությամբ: Ժամանակին, Ուկրաինայի օկուպացիայի տարիներին նացիստները նման թերթիկներ էին փակցնում հրեաների տներին:Ակնհայտ է, որ ռուսախոս բնակչության հանդեպ ատելությունն ու Աջ սեկտորի կողմից հանցագործների հերոսացումը արագացրեց Ղրիմի հանրաքվեի գործընթացը, ուստի թերակղզու բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց Ռուսաստանի հետ վերամիավորման օգտնին:

Աջ սեկտորի նեոնացիստական դիկտատուրայի հաստատման նպատակն ակնհայտ էր Մայդանի իրադարձությունների նախնական փուլում:2014թ.-ի հունվարի 25-ին տրված հարցազրույցում Տարասենկոն հայտարարեց.«Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրի ստորագրումը կարեւոր չէ, առաջնային է ազգային հեղափոխության միջոցով ազատվել կառավարող օկուպացիոն ռեժիմից ու հաստատել ժողովրդական իշխանություն»:

Տարասենկոյի դիկտատուրայի հաստատման հիմքում ընկած են «արաբական գարնան» ընթացքում իրագործված միջոցառումները. Ստեղծել հեղափոխական կառավարություն, գործող ռեժիմը հայտարարել անօրինական, օգնություն կոչով դիմել միջազգային հանրությանն ու կազմավորել ազգային գվարդիա: Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ կազմալուծել պետական կառույցների գործունեությունը, գրավել Ուկրաինայի բոլոր ադմինիստրատիվ կենտրոնները:

Հովիկ Պետրոսյան

 

 

 

 

 

 

Նույն շարքից