Գլխավոր Վերլուծական 

Եվրամայդանի «Աջ սեկտորը». Մաս երրորդ

analitik.am

Նախորդ հրապարակումում անրադարձել էինք «Աջ սեկտորի» էությանն ու սկզբնավորման աղբյուրներին, պարզել կազմակերպության դավանած գաղափարախոսությունն ու սկզբնավորման շարժառիթները:

Այժմ ներկայացնենք նրանում ընդգրկված կառույցները.

УНА-УНСО - Ուկրաինական ազգային ասամբլեա» ու նրա մարտական թեւ «Ուկրաինական ազգային ինքնապաշտպանություն»

«Ուկրաինական ազգային ասամբլեան» ու նրա մարտական թեւ «Ուկրաինական ազգային ինքնապաշտպանությունը» «Աջ սեկտորում» իրավաբանորեն գրանցված միակ կազմավորումներն են:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ-ին Ռոման Շուխեւիչի որդի Յուրի Շուխեւիչի նախաձեռնությամբ:Կազմակերպության գլխավոր կենտրոնները գտնվում են Կիեւում ու Ռովնոյում:

Յուրի Շուխեւիչը Էս-Էս հաուպտշտուրմֆյուրեր Ռոման Շուխեւիչի որդին է, ով գլախավորում էր կազմակերպությունը 1990-1994թթ.-ին:

Կիեւի քաղաքային կազմակերպության ղեկավարն է Իգոր Մազուրը:

«Ուկրաինական ազգային ասամբլեան» ու նրա մարտական թեւ «Ուկրաինական ազգային ինքնապաշտպանությունն» անցել է մարտական երկարատեւ ուղի: նրա կամավորական ջոկատները մասնակցել են Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Չեչնիայի ռազմական գործողություններին:

Փաստավավերագրական վկայությունների համաձայն, կազմակերպության ու «Աջ սեկտորում» ընդգրկված մյուս կազմավորումների անդամները չեչեն գրոհայինների կազմում մասնակցել են Չեչնիայում մղվող ռազմական գործողություններին: Ռուսաստանի քննչական կոմիտեի հատուկ հայտարարությունում ասվում է.

«Քննության արդյունքում պարզվել է, որ Շամիլ Բասաեւի ու Խատաբի գրոհային խմբավորումների շարքերում ռուսական 76-րդ Պսկովյան դիվիզիայի դեմ մարտնչել են նաեւ «Ուկրաինական ազգային ասամբլեայի» ու նրա մարտական թեւի՝ «Ուկրաինական ազգային ինքնապաշտպանության կամավորական զորաջոկատները: Տվյալների համաձայն, ուկրաինական պատժիչ զորաջոկատները գլխավորել են Իգոր Մազուրը, Դմիտրի Կորչինսկին, զորաջոկատի կազմում են ընդգրկվել Տյագնիբոկ եղբայրները, Դմիտրի Յարոշն ու Վլադիմիր Մամալիգան:

Արրմատական «Եղբայրություն»  շարժման առաջնորդ Դմիտրի Կորչինսկին իր «Պատերազմն ամբոխում» գրքում ներկայացրել է ուկրաինացիների մասնակցությունը չեչենական պատերազմին.

«1994թ.-ին մենք հույս ունեինք, որ չեչենական պատերազմը կհանգեցնի Ռուսաստանի մասնատմանն ու քայքայմանը, ինչի արդյուքում հնարավոր կլիներ Ուկրաինային վերամիավորել Կազակիան ու Լոկոտսկի հանրապետությունն ու այլ ազատ տերիտորիաներ»:

Հատկանշական է, որ Հիտլերի ու Բանդերայի Ռուսաստանի մասնատման ծրագրերը համահունչ են «Աջ սեկտորի» ներկա գործողություններին:

Էմիգրացիայում գտնվող Ստեպան Բանդերան 1948թ.-ին իր «Խոսք արտասահմանում գտնվող ուկրաինական ազգայնական-հեղափոխականներին» ուղերձում գրում է.

«Ուկրաինական քաղաքականության հիմնական նպատակն է թոթափել բոլշեւիկյան տիրապետությունն ու ստեղծել Ինքնիշխան ուկրաինական պետություն, հասնել ռուսական կայսրության մասնատմանն ու երկրին միավորել նոր տերիտորիաներ»:

Արդեն 2008թ.-ին Դմիտրի Յարոշը REGNUM պարբերականին տրված  հարցազրույցում ընդգծում է, որ ժողովուրդների խաղաղ ու անկախ գոյակցության միակ գրավականը ռուսական կայսրության քայքայումն է ու նրա տերիտորիայում ազգային պետությունների կազմավորումը:

Չեչնիայում ուկրաինական ազգայնականները աչքի ընկան ռուս նորակոչիկների մասսայական մահապատիժներով, ինչպես նրանց նախորդները պատերազմի տարիներին Վոլինում իրականացնում էին ծերերի, կանանց ու երեխաների կտտանքներն ու դաժան հաշվեհարդարները:

Ուկրաինական սադիստ Կորչինսկին իր «Պատերազմն ամբոխում» գրքում ներկայացրել է չեչենական պատերազմի դաժան մանրամասները.

«Կտրում էին զոհերի կոկորդը ու թողնում, որպեսզի արյունաքամ լինեն… այնուհետեւ, նախքան ընդհանուր գերեզմանափոսը նետելը, գնդակահարում էին»:

Արեւմտյան Ուկրաինայում «Աջ սեկտորի» կոորդինատոր, կրկնահանցագործ Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի է «Սաշկո Բիլիյ» մականվամբ, 90-ականներին լինելով Ջոհար Դուդաեւի թիկնազորի հրամանատարը, այնուհետեւ իր ցուցմունքներում բավականին մանրամասն ներկայացրել է չեչենական պատերազմում Մուզիչկոյի դաժան հաշվեհարդարները:

Նրա խոսքերով՝ Մուզիչկոն ջարդում էր ռուս սպաների մատները, հանում ատամներն ու եղունգները, կտրում կոկորդները, իսկ ոմանց՝ գնդակահարում էր:

Մուզիչկոն անձամբ սպանել է առնվազն 20 մարդու: Մարտական արժանիքների ու սխրանքների համար Ջոհար Դուդաեւը նրան պարգեւատրել է Չեչնիայի հանրապետության «Ազգի հերոս»> շքանշանով:

Ուկրաինական իշխանությունների կոկորդին կանգնած Մուզիչկոն սպանվեց 2014թ.-ին հատուկ գործողությունների արդյունքում:

90-ականների սկզբներին վրաց-աբխազական պատերազի ընթացքում «Ուկրաինական ազգային ասամբլեայի» ու նրա մարտական թեւի՝ «Ուկրաինական ազգային ինքնապաշտպանության» առաջնորդներից Անատոլի Լուպինոսը ձենամուխ եղավ ուկրաինական գրոհայինների ներթափանցմանը Աբխազիա: Կազմավորված «Արգո» խմբավորումը ակտիվորեն մասնակցեց խաղաղ բնակչության հաշվեհարդարին:

Տվյալների համաձայն, Լուպինոսը մասնակցել է նաեւ 1995թ.-ին Բուդյոնովսկում Բասաեւի ահաբեկչական գործողություններին:

Դոնեցկում «Եռաժանու» բավականին հայտնի անդամ Վիտալի Պրիմենկոն մասնակցել է Մերձդնեստրի ռազմական գործողություններին: Վերջինս Դոնեցկի շրջանում գտնվող «Բաջրա» բուդդայական վանքում տեղակայված բազայում ուկրաինական երիտասարդությանն ուսուցանում էր պարտիզանական պատերազմի մարտավարությոանը:

Արցախի ազգային-ազատագրական պատերազմի սկզբից ադրբեջանական բանակի շարքերում հայտնվեցին ուկրաինական ազգայնականներն, որոնք հավատարիմ մնալով Ստեպան Բանդերայի պատվիրաններին, ատում էին Ռուսաստանին ու ռուսներին համակրող բոլոր երկրներին:

Ադրբեջանական ռազմաօդային ուժերի զգալի մասը համալրված էր ուկրաինական վարձկաններով: Միաժամանակ Ուկրաինան Ադրբեջանին ապահովեց ինքնաթիռներին անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնիկական միջոցներ, իսկ ուկրաինական հրահանգիչները Բաքվի մոտ գտնվող ռազմաբազայում ձեռնամուխ եղան ադրբեջանցի օդաչուների վերապատրաստմանը:Ուկրաինական օդաչուների մեծ մասը վնասազերծվեց Արցախի ինքնապաշտպանական բանակի հակաօդային պաշտպանության կողմից:

Այսօր, երբ արմատական գրոհայինները սպառնում են ներխուժել Ղրիմ ու ոչնչացնել ռուսներին, միանգամից հիշվում է ուկրաինական  վարձկանների անփառունակ վախճանը Ղարաբաղի լեռներում:

Հովիկ Պետրոսյան

 

Նույն շարքից