Իրավական 

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր օմբուդսմենների ու իրավապաշտպանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին:


Ինստիտուտի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի եւ միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության եւ օգնության կոչ է անում:


Այս բարդ եւ ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության եւ երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաեւ կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:


Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում եւ կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ եւ ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:


Նույն շարքից