Արդարադատության խորհուրդը մերժել է նախարարի միջնորդությունները՝ երկու դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Այս առնչությամբ, Հայաստանի դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է.
«2014 թվականի ապրիլի 4-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, եւ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածով եւ 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց.
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել։
2. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել»: