Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները եւ դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության նախագահին:
Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երեւան, Հալաբյան փ. 41ա հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Հանձնաժողովի քարտուղարությունը Հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների անցկացման ժամկետների եւ ձեւաչափի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայեցակարգին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ