Չինական դատարանը 3 տարի ազատազրկման է դատապարտել բլոգերին՝ համացանցում սուտ տեղեկություններ տարածելու համար,- հաղորդում է theguardian-ը:
Ցինը այն հարյուրավոր բլոգերներից մեկն է, ովքեր դատապարտվեցին չինական կառավարության կողմից՝ ԶԼՄ-ների վերահսկման ծրագրի շրջանակում, որը նպատակ ուներ զերծ պահել ինֆորմացիոն դաշտը զրպարտությունից ու կեղծ նյութերի տարածումից:
Նախորդ տարի Չինաստանում սկսվեց ծրագիր՝ հասարակական կարգի և համացանցում խոսքի ազատության վերահսկման համար՝ երկրում իշխող Կոմունիստական կուսակցության անվտանգության ապահովման համար:
Համաձայն Պեկինյան դատարանի հաղորդած ինֆորմացիայի՝ «Ցինը կարևոր ազդեցություն է ունեցել հասարակական կարծիքի վրա է մեծ վնաս է հասցրել պետության սոցիալական կարգին»:
Բլոգերը տեղադրել էր մի շարք ոչ հավաստի փոստեր իր Sina Weibo անձնական էջում (Twitter-ի նմանօրինակը՝ Չինաստանում): Դրանցից մեկում 30-ամյա երիտասրադը սուտ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պեկինը ավելի քան 32մլն դոլար է վճարել օտարերկրյա ընտանիքին, ովքեր զոհվել են Չինաստանի արևելքում տեղի ունեցած վթարից՝ որպես փախհատուցում:
Օգտատերը միաժամանակ զբաղվել է «սև փիառով» այն կազմակերպությունների համար, որոնք վճարել են իր ծառայությունների համար:
Բլոգերը արդեն խոստովանել և ընդունել է իր մեղքն ու դատարանի վճիռը: