Մի երկրում արգելված է համբուրվել կայարաններում, շփվել չամուսնացած աղջիկների հետ, մյուսներում՝ կրակել Ուելսի կամ Շոտլանդիայի բնակիչների ուղղությամբ, մեկ այլ երկրում կարելի ամուսնանալ մահացած մարդու հետ և այլն: Եվ չնայած այս օրենքների տարօրինակ լինելուն, նրանց որոշ մասը շարունակում են գործել նաև այսօր:
Մի համբուրվե'ք երկաթուղային կայարաններում:
20-րդ դարի սկզբին, երբ մարդիկ նոր-նոր էին երթևեկում երկաթուղային ճանապարհներով, եվրոպական մի շարք երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, ընդունվեց օրենք, որն արգելում էր ուղևորներին համբուրվել կայարանում: Այս օրենքը 2 բացատրություն ուներէ մի կողմից երկար գրկախառնություններն ու համբույրները ուշացնում էին մեկնումը, մյուս կողմից խնդիրը բարոյական էր:
Մի շարք վայրերում, օրինակ բրիտանական Ուորինգտոն քաղաքի երկաթուղային կայարանում համբույրի արգելքը դեռ հաջողությամբ գործում է: «Արգելվում է համբուրվել» նոր թարմ պաստառը այնտեղ փակցրել են 2009թ.-ին: Այնուամենայնիվ, սիրահարները այլընտրանք ունեն, նրանք կարող են համբուրվել կայարանի հարևանությամբ գտնվող այգում:
Ոչ մի ֆլիրտ
ԱՄՆ-ում չամուսնացած աղջկա հետ խաղը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: «Յուրաքանչյուր տղամարդ, ով կգաղթակղի կամ կվարկաբեկի չամուսնացած կնոջը, մեղավոր է համարվում ծանր հանցագործություն կատարելու մեջ, դատապարտվում է 5 տարվա ազատազրկման և վճարում 2500$ տուգանք»: Այսպիսի դաժան օրենք է գործում Միչիգանում 1931թ-ից: 1892թ.-ից Միսիսիպիում ավելի զարմանալի օրենք է գործում՝ տղամարդը չի կարող մոտենալ կնոջը՝ ամուսնության կեղծ պատրվակով: Օրենքը խախտելու դեպքում անձը դատապարտվում է 18 տարվա ազատազրկման:
Արքանզասական հնչյունաբանություն
1881թ.-ից ընդունված օրենքի համաձայն՝ չի կարելի սխալ արտասանել Արքանզաս նահանգի անունը, որը նշանակում է «մարդիկ, ովքեր ապրում են գետից ներքև»:
Հարբուխը հանցագործություն է
Վաշինգտոն նահանգում 1909թ.-ից ընդունվել է օրենք, որի հիման վրա տարբեր վարակիչ հիվանդությունների տարածումը հանցագործություն է համարվում: «Յուրաքանչյուր մարդ, ով վարակում է ուրիշներին ինֆեկցիոն հիվանդություններով, համարվում է մեղավոր հանցագործության մեջ»:
Ճանապարհ տվե'ք ձիերին
19-րդ դարի վերջին, երբ ճանապարհներին նոր էին հայտնվել մեքենաները, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Դանիայի իշխանությունները ընդունեցին օրենք, որով մեքենաները պարտավոր էին ճանապարհ տալ ձիերին: Իշխանությունների պարզաբանմամբ՝ օրենքը նպատակ ուներ ամեն կերպ պաշտպանել ձիերին ոչ ցանկալի վթարներից:
Ում վրա կրակել
Որոշ երկրներում դեյուրե շարունակում են գործել անցյալի օրենքները: ԱՄՆ-ի Հարավային Դակոտե նահանգում թույլատրվում է կրակել արմատական ամերիկացիներից բաղկացած խմբի վրա: Օրենքը պարզաբանվում է յան կերպ, որ այդ խումբը դիտվում է բանդա և նրանց վրա կրակելը հանցագործություն չի համարվում:
Կանանց հանրակացարանները օրինական չեն
ԱՄՆ որոշ նահանգներում մինչ օրս գործում է օրենք, որով սահմանափակվում է մի վայրում միասին ապրող կանանց թիվը: Օրինակ Փենսիլվանիայում գործող օրենքի համաձայն՝ մի տան մեջ կարող են ապրել ոչ ավել քան 16 կին, Թեննեսիում՝ ոչ ավել քան 8, Օհայոյում՝ 5:
Ամուսնություն՝ մահացած մարդու հետ
Արդեն 100 տարի Ֆրանսիայում գործում է օրենք, որի համաձայն օրինական են համարվում մահացածների հետ ամուսնությունները: Նման օրենքներ գործում են նաև Չինաստանում, որտեղ թույլատրվում են հոգիների հետ ամուսնությունները: