Իրավական 

Հրայր Թովմասյանը՝ Հովհաննես Մանուկյանի մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին, շնորհավորեց նորանշանակ նախարարին՝ նշելով, որ Հովհաննես Մանուկյանն իր ընկերն ու վաղեմի բարեկամն է:


«Նորանշանակ նախարարին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր աշխատակինցերին երեք ու կես տարվա ընթացքում միասին աշխատելու համար: Շնորհակալ եմ նաև ՀՀ Նախագահին ու վարչապետին այս տարիների աշխատանքի, ինչպես նաև իմ ցանկությունն ու խնդրանքը հարգելու՝ ՀՀ կառավարությունում աշխատանքս այլևս չշարունակելու համար»,- ասաց Հրայր Թովմասյանը:


 Նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ու վարչապետին վստահության համար: «ՀՀ կառավարության կարևորագույն օղակներից մեկի՝ Արդարադատության նախարարության առջև լուրջ խնդիրներ են դրված: Նախարարությունն ունի շատ լավ կադրեր, որոնց հետ համատեղ կաշխատենք: Կարծում եմ՝ կշարունակենք նաև բոլոր այն լավ ավանդույթները, որոնք եղել են»,- նշեց Հովհաննես Մանուկյանը: 

Նույն շարքից