Իրավական 

Իսրայելում էլեկտրոնային փոստի մասին օրենք կընդունվի

Պաշտոնական ենթակառուցվածքներում էլեկտրոնային փոստի օգտագործման մասին օրենքի նախագիծը ներկայացված է միջնախարարական հանձնաժողովի քննարկմանը:


Օրենքի նախագիծը ներկայացվել է Սթաֆ Շաֆիրի և Յարիվ Լեվինի կողմից: Նախագծի համաձայն՝ քաղաքացիները կարող են պահանջել գործադիրից իրենց հարցերի պաշտոնական պատասխանները էլեկտրոնային փոստի միջոցով:


Ենթակառուցվածքները պարտավոր են հրապարակել իրենց էլեկտրոնային հասցեները, որոնց միջոցով քաղաքացիները կարող են դիմել նրանց:


Օրենքի նախագիծը ուղղված է փոխարինելու մեծ տարածում գտած ֆաքսային ծառայությանը: Պատգամավոր Շաֆիրը պնդում է, որ ֆաքսն այսօր շատ է հնացել և նաև անհասանելի է շատ մարդկանց համար:

Նույն շարքից