Իրավական 

Նոր հարկ՝ ռեստորանում թողած սննդի մնացորդների համար

Շվեյցարական ռեստորաններից մեկի տերը մտածել է լավ տարբերակ՝ հաճախորդների թողած սննդի մնացորդներից ազատվելու համար, որն ունի հետևյալ կարգախոսը՝ «Կե՛ր՝ որքան կարող ես»:

Այժմ հաճախորդները պետք է մուծեն հարկ, եթե իրենց ափսեում մնում է ուտելիքի մնացորդ:

Patrizietta ռեստորանի հաճախորդներին սպառնում է հարկ, եթե նրանք չեն վերջացրել իրենց ընթրիքը կամ նախաճաշը, գրում է The Local-ը:

«Կեր՝ որքան կարող ես» մենյուն արժի 12 ֆրանկ, բայց նրանք, ում «աչքերն ավելի սոված են, քան ստամոքսը», ստիպված կլինեն վճարել 5 ֆրանկ՝ ափսեում թողած ուտելիքի համար:

 

Ռեստորանի տար Ջիովաննի Տաֆուրոն նշում է, որ իրեն շատ է տխրեցնում այն, որ ճաշից հետո ափսեում շատ ուտելիք է մնում, որը ստիպված աղբարկղն են նետում: Ընդ որում հաճախորդներին հարկի մասին տեղեկացրել են նախօրոք:

Այս հարկը՝ 5 ֆրանկի չափով ավելի շատ սիմվոլիկ է, նման ձևով ռեստորանի տերը ցանկանում է մարդկանց ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մարդիկ չեն գնահատում իրենց սնունդը՝ մինչդեռ շատ տեղերում մարդիկ սովամահ են լինում քաղցից:

Նույն շարքից