Իրավական 

Google-ին պարտավորեցրել են հետևել «մոռացված լինելու կանոնին»

Լյուքսեմբուրգում գործող Եվրոդատարանը ստիպել է ինտերնետ-որոնողական Google համակարգին՝ վերանայել օգտատերերի կողմից մի շարք հարցումների արդյունքները: Այսպիսի համակարգը ստացել է «մոռացված լինելու կանոն» անվանումը, գրում է BBC News-ը:

 

Համաձայն դատարանի որոշման՝ իրականությանը չհամապատասխանող կամ հնացած արդյունքները պետք է ջնջվեն, եթե օգտատերերը նման հարցում են ուղարկել:


Նման խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Իսպանիային բնակիչը դիմել էր Եվրոդատարան բողոքով, որ իր տան ձերբակալման մասին ինֆորմացիան դեռ հնարավոր է փնտրել Google-ում, որը խանգարում է նրա տեղեկատվական անվտանգությանը:


Հենց Google ընկերությունում հայտարարել են, որ այդ պահանջը կարող է տանել էթիկայի բարձրացմանը:

 

 

Նույն շարքից