Իրավական 

ՀՀ արդարադատության նախարարի ցավակցությունը՝ Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Մեծ ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:


Անվիճելի է, որ նրա շնորհիվ հայ թատերարվեստն առավել գունեղ ու կենդանի դարձավ: Սվետլանա Գրիգորյանի անզուգական խաղն ու հանդիսատեսին կլանելու անբռնազբոս էներգիան չէր խամրում անգամ հեռուստաթատրոնի ժանրում:


Ես 80-ականների այն երիտասարդներից եմ, ովքեր անհամբերությամբ սպասում էին Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան կատարյալ տանդեմի հերթական հաջողված ներկայացմանը: Իմ և ՀՀ արդարադատության նախարարության անունից ցավակցում եմ տիկին Սվետլանայի հարազատներին և ողջ թատերասեր հասարակությանը: 



Հովհաննես Մանուկյան


ՀՀ արդարադատության նախարար

Նույն շարքից