Իրավական 

Կարեն Մեժլումյանը նշանակվել է փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ` փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ:



Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ` դադարեցվել էին որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն։


Նույն շարքից