Այսօր` մայիսի 16-ին, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացնում էր իր հերթական նիստը, որին ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Օրակարգում էր «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և «Վարչական դատավարության օրենսգրքերում» լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծերը:
Նախագծերը ենթադրում են խմբային հայցի ինստիտուտի ներդրման և կիրառման հետ կապված մանրամասներ:
«Ես այսուհետ կաշխատեմ մաքսիմալ իմ ներկայությունն ապահովել, իսկ այսօր փոխնախարարները կներկայացնեն քննարկվող հարցերը»,- նշեց արդարադատության նախարարը:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց հարցը ներառել մեծ օրակարգ: «Առաջարկինչենք առարկում` մտցնենք մեծ օրակարգ, բայց քառօրյայի օրակարգ չընդգրկենք»,- ասաց ՀովհաննեսՄանուկյանը:
Նիստին քննարկվեցին և մեծ օրակարգ ընդգրկվեցին մի շարք այլ նախաձեռնություններ ևս:
Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, նախարարի կարծիքով, չեն վերաբերում միմյայն կառավարման մոդելին, այլ նաև` մի շարք ինստիտուտներին: Որպես օրինակ` Հ. Մանուկյանն ասաց մարդու իրավունքների արդյունավետ իրացումը. Հարցին` արդյոք հաճախակի չի փոխվո՞ւմ Սահմանադրությունը և առաջարկող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը` անցնելով խորհրդարանական կառավարման, նախարարն ասաց, որ «Սահմանադրությունը ևս ապրող մեխանիզմ է»: «Բոլոր երկրների դեպքում կարևորը ճիշտ բալանսն է, բալանսի ճիշտ ընտրված լինելու դեպքում լավ գործում է թե՛ նախագահական համակարգը, թե՛ խորհրդարանական համակարգը»,- ընդգծեց պարոն Մանուկյանը: