Իրավական 

«Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակողը ձերբակալվել է

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ հրաձգություն կատարած անձը ձերբակալված է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում մասնավորապես նշված է.

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: 
Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի մոտակայքում «Վերնիսաժի» մոտակայքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով հրազենային վնասվածքով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:

Նույն շարքից