Իրավական 

ՌԴ Պետդուման քրեական պատասխանատվություն է սահմանել այլ երկրի քաղաքացիությունը թաքցնելու համար

ՌԴ Պետդուման երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել է  մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը թաքցնելու համար ռուսների նկամամբ  քրեական պատասխանատվության սահմանման մասին օրենսդրական փաթեթը:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` փոփոխություններ են նախատեսվում «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում, որով ՌԴ քաղաքացիները, ովքեր մեկ այլ երկրի քաղաքացիություն ունեն, պարտավորվում են այն ստանալուց հետո 60 օրվա ընթացքում տեղյակ պահել այդ մասին Դաշնային միգրացիոն ծառայության տարածաշրջանային մարմնին:

Բացառություն է արվել այն քաղաքացիների համար, ովքեր մշտական բնակվում են ՌԴ սահմաններից դուրս, ովքեր այլ քաղաքացիություն կամ կեցության իրավունք ունեն այլ երկրում: 

Նույն շարքից