ՀՀ ոստիկանություն մայիսի 25–ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ պոլիտրավմա ախտորոշմամբ հիվանդանոց տարված Չարենցավանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը մահացել է:
Մայիսի 25-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 4-րդ թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանում են:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ժամը 21.30-ին հիշյալ բնակարանից բերման են ենթարկել նույն հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին, իսկ բնակարանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 26-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հարություն Ն.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: