ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Շնորհավորանքում մասնավորապես ասվում է.
Գրեթե մեկ դար առաջ այս օրը մեր պապերը հերոսական մաքառումների և արյան գնով վերընձյուղեցին մերՀայրենիքի ու ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու իրավունքը: Այս հերոսապատումը ոսկե տառերովսրբագրեց հայոց պատմության ցավոտ էջերն ու ուղենշեց սեփական հայրենիքում անկախ ապրելուվճռականությունը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը ցուց տվեցին, որ հայըդեռ չի կորցրել իր պապերից ժառանգած ազատատենչ ոգին, որը փոխանցվում է սերնդեսերունդ:
Պատահականչէ, որ մայիսյան հերոսամարտերը նոր էջ բացեցին հերոս զավակների համար՝ իրենց հայրերի օրինակովսխրագործելու մեր պատմության վերջին պանթեոնը՝ Արցախյան հերոսամարտ:
Փառք մեր հերոսներին,շնորհավոր տոնդ, Հայաստան ...