Իրավական 

Արդարադատության նախարարը մայիսի 31-ին կհանդիպի բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների ծնողները շրջապատեցին կառավարության նիստից հետո շենքից դուրս եկած ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:


Վերջինը զրուցեց նրանց հետ, ինչից հետո խոստացավ հանդիպել ծնողներին: Մասնավորապես, նա խոստացավ մայիսի 31-ին ժամը 10-10:30-ն ընկած ժամանակահատվածում նրանց ընդունել նախարարությունում:


Կառավարության շենքի առաջ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիներին նույնպես նախարարը խոստացավ նույն օրը ընդունել նախարարությունում:

Նույն շարքից