Իրավական 

Հանդիպել են Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:


Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:


Նախարարները հստակեցրել են համագործակցության շրջանակներն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա անելիքների շուրջ: 

Նույն շարքից