Իրավական 

Ոստիկանները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից հունիսի 2-ին` ժամը 06.00-ին, բաժանմունք են ներկայացրել 1993թ. ծնված Ոսկան Ո.-ին:


Վերջինս մարտի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:

Նույն շարքից