Գաբրիել Պերես Կաստելլանոսը 23 տարեկան է: Ավարտել է Իրավաբանական ֆակուլտետը 2013թ: Երիտասարդը որոշել էր շարունակել իր մասնագիըությունը և դառնալ դատավոր: Ցավոք Գաբրիելը կույր է, և նա գիտակցում է, որ դատավոր դառնալու համար շատ դժվարություններ պիտի հաղթահարի:
Գաբրիելը միշտ եղել է օրինակելի ուսանող, նա ֆակուլտետը ավարտել է գերազանց: Նա պրակտիկան է անցել իսպանական իրավաբանական խոշոր ընկերությունում՝ Garrigues-ում:
Նա նամակ էր ուղարկել բարձրագույն ատյան, որտեղ հարցրել էր, արդյոք կույր մարդը կարող է դառնալ դատավոր: Երկար ժամանակ պատասխան չկար: Երբ բուռն բանավաճեր սկսկվեց համացանցում, այդ ժամանակ նոր պատասխանը պատրաստ եղավ:
Քննարկումները շատ բուռն էին ոմանք կարծում էին, որ տղայի կուրությունը չի խանգարի նրան, ոմանք էլ ոչ:
Համացանցում կատարվել է ստորագրահավաք, թե արդյոք համաձայն են կույր դատավոր ունենալու մտքի հետ և 100հազար մարդ ստորագրել էր այն:
Եվ ահա իր նամակից հետո անցել է 10 ամիս և եկել է դրկական պատասխան: Գաբրիելը կլինի Իսպանիում առաջին կույր դատավորը: Երիտասարդը կարծում է, որ լավ դատավոր լինելու համար հարկավոր է ունենալ լավ գիտելիքներ, ոչ թե լավ տեսողություն: