Իրավական 

Բացահայտվել է չհրկիզվող պահարանից կատարված գողությունը

Ոստիկանության Արաբկիրի բաժնում հունիսի 5-ին հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով Ա.Մկրտչյանին բերման ենթարկելու մասին: Հունիսի 6-ին ոստիկանները պարզել են, որ նա հունիսի 1-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայում գտնվող մի կազմակերպության սպասարկման սրահի հանգստի սենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գողացել է 152 հազար դրամ:


Հունիսի 6-ին, ժամը 17.00-ին, կազմակերպության մասնագետից ընդունվել է հաղորդում:

Գողության մասին տուժող կողմը նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից