Աշխարհում քիչ չեն հիմար ու ծիծաղելի օրենքները, որոնք վկայում են տվյալ օրենքն ստեղծողների կամ այդ երկրի հասարակության մակարդակի մասին: Ստորև ներկայացնում ենք նմանօրինակ մի քանի օրենքներ:
Դանիայում, օրինակ, ավտոմեքենա գնելուց առաջ վարորդը պետք է դրա տակ նայի՝ համոզվելու, որ այնտեղ երեխաներ չեն թաքնվել: Եթե մեքենայի ընթացքի ժամանակ ձին վախեցել է, ապա օրենքով սահմանված կարգով վարորդը պետք է կանգնի: Եթե ձին սկսի նյարդայնանալ, ապա վարորդն իր մեքենան պետք է ինչ-որ բանով ծածկի:
Բացի այդ, Դանիայում բանտից փախչելու փորձը հանցանք չի դիտվում, սակայն եթե փախչողին բռնեն, նա պետք է բանտում նստի այնքան, որքան նախատեսված էր օրենքով:
Մեծ Բրիտանիա
Այստեղ պառլամենտի անդամներին արգելված է համայնքների պալատ մուտք գործել զրահահագուստով:
Տղամարդկանց թույլատրվում է միզել հասարակական վայրերում, եթե դա արվում է ավտոմեքենայի հետևի անիվի վրա, իսկ այդ ժամանակ վարորդի աջ ձեռքը գտնվում է ավտոմեքենայի վրա:
Ամբողջ Ֆրանսիայի տարածքում արգելվում է ՉԹՕ-ները կայանել խաղողի այգիներում, իսկ ահա խոզերին չպետք է անվանակոչել Նապոլեոն անունով:
Չինաստանում արգելված է օգնել խեղդվողին, քանի որ դա համարվում է վերջինիս ճակատագրին խառնվել:
ԱՄՆ Այովա նահանգում օրենքի համաձայն համբույրը չպետք է տևի 5 րոպեից ավելի: Բացի այդ, մեկ ձեռք ունեցող դաշնակահարները պետք է անվճար ելույթներ ունենան:
Իսկ ահա Վաշինգթոնում արգելված է ցույց տալ, որ քո ծնողները հարուստ են: